Ներքին 3 տարի առաջ - 19:14 01-11-2022

55 տարի առաջ Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք, մեր սարերը» հուշարձանը

Քանդակը «Մենք ենք, մեր լեռները» անունով է կնքել հայ գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը։ Ստեփանակերտի մուտքի մոտ որպես հուշարձան ունենալու գաղափարը կյանքի է կոչվել այդ տարիներին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի գործկոմի նախագահ Մուշեղ Օհանջանյանի անմիջական մասնակցությամբ: Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:

Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր դիմաքանդակները երբեմն համեմատում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ:

«Մե՛նք ենք, մեր սարերը» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան