Արտաքին 3 տարի առաջ - 14:42 01-11-2022

Վրաստանի վարչապետը հանդիպել է Միացյալ Էմիրությունների նախագահի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակներում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ շեյխ Մուհամմադոս բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության հիմնական ուղղությունները։ Բացի այդ նշվել է Թբիլիսիի և Աբու Դաբիի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի մասին փաստում են վերջին տարիներին տեղի ունեցող բարձր մակարդակի այցերը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել էլ ավելի խորացնել իրենց արդյունավետ փոխգործակցությունը։ Հանդիպմանն արձանագրվել է, որ Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ազատ առևտրի ռեժիմի հաստատման շուրջ բանակցություններն ընթանում են ակտիվ ռեժիմով։

Արաբական կողմն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վրաստանում բազմաթիվ նախագծեր ֆինանսավորվում են արաբական ներդրումներով, որոնց թիվն աստիճանաբար ավելանում է։

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման և զարգացման համար։ Բացի այդ կողմերը նշել են զբոսաշրջության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա մեծ ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։

Կողմերը նաև գոհունակություն են հայտնել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին ինն ամիսներին աճել է 84%-ով՝ կազմելով 190 մլն դոլար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան