Ներքին 3 տարի առաջ - 12:50 01-11-2022

Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հյուսիսային Մակեդոնիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կրում Եֆրեմովը (նստավայրը՝ Կիև):

Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ դեսպան Եֆրեմովը, որպես մեր երկրում Հյուսիսային Մակեդոնիայի առաջին դեսպան, իր պաշտոնավարման ընթացքում զգալի ներդրում կունենա առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ փոխգործակցության իրական ներուժի իրացման գործում:

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ չնայած Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիան ունեն դիվանագիտական հարաբերությունների կարճ ընթացք, երկու երկրների ժողովուրդները միմյանց շատ լավ են ճանաչում, ունեն բազմաթիվ ընդհանրություններ, նույնանման պատմություն և անցել են ծանր փորձությունների միջով:

«Մեր պաշտոնական հարաբերությունները մեզ հնարավորություն կտան առավելագույնս օգտագործել երկու պետությունների հնարավորությունները», - նշել է նախագահը:

Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գործարարության ոլորտները, նշել, որ համատեղ աշխատանքը կարող է համընկնող հետաքրքրություններ ներկայացնող նոր ուղղությունների բացահայտման հնարավորություններ ստեղծել:

Հյուսիսային Մակեդոնիայի դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը երկկողմ կապերն առավել զարգացնելու և սերտացնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, ընդգծվել, որ խնդրի հանգուցալուծմանը հնարավոր է հասնել բանակցությունների ու դիվանագիտական լուծումների միջոցով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ