Ներքին 3 տարի առաջ - 00:12 01-11-2022

Պարոն Փաշինյանն ալ հայասեր է և կուզե, որ ՀՀ ապագան փայլուն ըլլա.Կարո Փայլան

«Այս ամիսները որոշիչ պետք է լինեն Հայաստանի համար, բայց բազմություն կա, որ ատելության խոսք են տարածում, բայց այս ամիսներն ու շաբաթներն են որոշիչ լինելու Հայաստանի համար։ «Դավաճան» գոռալը հեշտ բան չէ, և ես գիտեմ, որ պարոն Փաշինյանը հայասեր է ու գիտեմ, որ նա ուզում է, որ ՀՀ-ի ապագան փայլուն լինի», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը, ով ՀՀ է ժամանաել Հայաստան-Սփյուռք համաժողովի համար։

Փայլանը նշեց, որ ՀՀ չի եկել միայն համաժողովին մասնակցելու համար, քանի որ վերջինս հանդիպում է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և դեռ պետք է հանդիպի ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Փայլանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նույնպես ջանքեր էր գործադրում, որ պայմանագիր ստորագրվի՝ սահմանների բացվելու և խաղաղություն լինելու համար, և այն ժամանակ էլ Սարգսյանի համար էին գոռում՝ դավաճան։

«Ես հիշում եմ՝ իննուսականներին, երբ երիտասարդ էի, Լևոն Տեր-Պետրոսյանն էր ջանք թափում, որ սահմանները բացվեն ու էլի խոսում էին նրա՝ դավաճան լինելու մասին։ Երեսուն տարի ի վեր խաղաղության մասին խոսվել է, իննսունականերին մենք ունեցել ենք հնարավորություն՝ անելու դա, բայց չենք արել։ Այն ժամանակ ՀՀ-ն պատրաստ չէր խաղաղության, և ով խաղաղության մասին խոսեց, դավաճան որակվեց և դրանից պետք է դասեր քաղենք, քանի որ հիմա է միանալու ժամանակը, որ Փաշինյանը նստի սեղանի շուրջ ու տեսնի, որ ՀՀ-ն ու ամբողջ հայությունը միասնական են, ավելի ուժեղ կլինի։ Ատելության խոսքը պետք չէ։ Հիմա նախապաշարումներ կան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով