Ներքին 3 տարի առաջ - 20:59 31-10-2022

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ստանձնել է Կարմիր գրքում գրանցված սոսիները Երևանում էտելու գործը

Հայաստանի մայրաքաղաքում մեկնարկել է էտը: Կենտրոն վարչական շրջանում տեխնիկան և բանվորական ուժը կենտրոնացված են Մաշտոցի պողոտայում:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն ստանձնել է Կարմիր գրքում գրանցված սոսիների էտման պատասխանատու աշխատանքը, որին հետևում է կազմակերպության մասնագիտական խումբը:

Ըստ աղբյուրի՝ Մաշտոցի պողոտայի սոսիների գծային տնկարկը վերջին անգամ հատվել է շուրջ 40 տարի առաջ, կատարվել է բավականին խոր էտ և հետագայում չի թարմացվել: Հաշվի առնելով, որ սոսին Երևանի խորհրդանիշն է, աշխատանքները կկատարվեն նվազագույն վնաս հասցնելով ծառին՝ չվնասելով կմախքային ճյուղերը: Այնուհետև էտված ծառերը կջրվեն և կսնուցվեն:

Ձևավորման էտը կիրականացվի աճի շրջանի ավարտից հետո:

Նշվում է, որ գործընթացի ժամկետը պայմանավորված է եղանակային պայմաններով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան