Ներքին 3 տարի առաջ - 19:14 31-10-2022

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանն այցելել է Արդարադատության ակադեմիա

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հոկտեմբերի 31-ին այցելել է Արդարադատության ակադեմիա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կառույցի ղեկավարը հանդիպել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) 2022 թվականի պարտադիր վերապատրաստման դասընթացների մասնակիցների հետ` իր խոսքում կարևորելով քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթացների պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունը, որը համարվում է ներկա փուլում Քննչական կոմիտեում ընթացող բարեփոխումների ռազմավարական ծրագրերի գերակա ուղղություններից մեկը:

«Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ կառույցում մեծ տեղ է հատկացվում գիտելիքահեն աշխատանքին և ընդգծել, որ ինչպես ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց, այնպես էլ քննիչների` Ակադեմիայիում ուսումնառության ժամանակահատվածը ևս պետք է արդյունավետորեն նպաստի վերջիններիս մասնագիտական որակների առավել բարելավմանը:

Ա.Քյարամյանը ՔԿ նախագահի տեղակալ Ա.Այվազյանի և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ակադեմիայի վարչական շենքում, ծանոթացել հաստատության աշխատանքային պայմաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբհուրի՝ ակադեմիայի ռեկտորի հետ հանդիպման ընթացքում Կոմիտեի նախագահն իր շնորհակալությունն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, բարձր է գնահատել Արդարադատության ակադեմիայի դերն ու հնարավորությունները, որոնք մեծապես կարող են նպաստել Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև՝ ապագայում համանման պաշտոն զբաղեցնելու պատրաստակամություն ունեցող անձանց տեսական ու գործնական` համակողմանի գիտելիքներ մատուցելուն, ժամանակի պահանջներին համապատասխանող մասնագետներ ձևավորելուն:

«Հանդիպման ավարտին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քյարամյանը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ս.Առաքելյանին պարգևատրել է Կոմիտեի խորհրդանշական հուշանվերով՝ ժամացույցով»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Ամփոփելով այցելության արդյունքները` ՔԿ նախագահը վստահություն է հայտնել, որ ձևավորված փոխգործակցությունն առաջիկայում ունենալու է առավել ընդգրկուն ուղղություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում