Ներքին 3 տարի առաջ - 22:26 30-10-2022

Հիշեք, որ այսօր 1987թ հոկտեմբերի 30-ն է․ Կարեն Հեքիմյան

1988 թ փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, դիմեց Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Ի պատասխան դիմումի, Կրեմլը 1988 թ մարտի 24-ին ԽՄԿԿ կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ին տրամադրեց 400 մլն ռուբլի:
1988 թ հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն, ժողովրդի ճնշմամբ և ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին, համաձայնություն տվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելուն և այդ հարցը լուծելու խնդրանքով դիմեց ԽՍՀՄ ԳԽ:

1988 թ հուլիսի 18-ին հրավիրվեց ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ և խնդրանքը մերժվեց:
Ի դեպ, քչերն են հիշում, որ իրականում ղարաբաղյան շարժումը սկսվեց 1987թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ստորագրությունների զանգվածային հավաք տեղի ունեցավ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ տեղափոխելու պահանջով: Այսինքն, անցել է ուղիղ 35 տարի:

Ինչու՞ եմ այս ամենը հիշեցնում: Որովհետև, այժմ՝ 35 տարի անց, ամեն ինչ մեծ ճշգրտությամբ կրկնվում է: Ինքներդ ուսումնասիրեք, համեմատեք, հետևեք իրադարձությունների զարգացմանը և հիշեք, որ այսօր 1987թ հոկտեմբերի 30-ն է»,- գրել է Հեքիմյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով