Ներքին 3 տարի առաջ - 19:17 29-10-2022

Այդ ի՞նչ է ասել Փաշինյանը, որ Մակրոնը զարմացել է իր այդ համարձակությունից․ քաղաքագետ

Այդ հայտարարությունը զրոյական արժեք ունի, որովհետև ամբողջովին մանիպուլյացիա է։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյան արած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ նա ասել էր, թե «Վաշինգտոնյան նախագիծ չկա, կա Ադրբեջանի խաղաղության պայմանագրի նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, որի վերաբերյալ հայկական կողմը կներկայացնի իր մոտեցումները առաջիկա հանդիպման ժամանակ»։

Մարուքյանի խոսքով՝ Գեղամ Մանուկյանի՝ ԱԺ-ում պատռած թուղթն էլ ոչ թե Վաշիգտոնյան առաջարկներն էին, այլ հանդիպման ամփոփագիրը։ Նա նաև անդրադարձել էր Ադրբեջանի և ռուսական նախագծերին։ Հայտարարել էր, որ հայկական կողմը ռուսական տարբերակի կողմնակից է։

«Որևէ պաշտոնական անվանում, Մոսկովյան կամ Կրեմլյան տարբերակ գոյություն չունի։ Այսինքն, գոյություն ունի արևմտյան տարբերակ՝ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն, որոնք Ադրբեջանի առաջարկների վրա են հիմնված և Հայաստանի պատասխանների։ Հիմա, ինքը չի ասել, որ նման փաստաթուղթ չկա, այսինքն, բովանդակության խնդիր չի դնում։ Ասում է՝ Վաշինգտոնյան անունով փաստաթուղթ չկա։ Բոլորս էլ գիտենք, որ «Վաշինգտոնյան» անունով փաստաթուղթ չկա։ Դա պայմանական անուն է։ Այսինքն ամբողջովին մանիպուլյացիոն և բովանդակազուրկ տեսակետներ է հայտնում»,- ասաց նա։

Քաղաքագետն անդրադարձավ նաև, իր տեղեկություններով, Փաշինյանի կողմից Մակրոնին արած առաջարկության փաստին։

«Մարուքյանը, որ ասում է՝ Փաշինյանը ոչ մի առաջարկ չի ունեցել՝ իրեն ընդամենը մի հարց է պետք տալ․ այդ ի՞նչ է ասել Փաշինյանը, որ Մակրոնը դա համարձակություն է համարել ու զարմացել է իր այդ համարձակությունից։ Այ երբ Մարուքյանին այդ հարցը տաք ու պատասխանն ստանաք՝ իր ողջ մանիպուլյացիաները կերևան։ Իմ կարծիքով, Մակրոնին ինքն իր կողմից առաջարկել է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, և Մակրոնը զարմացել է նրա համարձակությունից»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում