Արտաքին 3 տարի առաջ - 18:33 29-10-2022

ԵՄ-ն անում է ամեն ինչ` ռուսական գազից ունեցած կախվածությունից ազատվելու համար․ Լեյեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն անում է ամեն ինչ` ռուսական գազից ունեցած կախվածությունից ազատվելու համար։ Լեյենն այս մասին հայտարարել է Բրյուսելում կայացած Եվրոպական կայուն ներդրումների ամենամյա գագաթնաժողովի ընթացքում։

«Չնայած միջազգային կարգը խախտելու Ռուսաստանի ցանկությանը, մենք պետք է միասին պայքարենք հանուն խաղաղ, արդար և բարգավաճ ապագայի։ Մեր առաջնահերթությունն է պայքարել էներգետիկ ճգնաժամի դեմ, որը միտված է դառնալ տնտեսական և սոցիալական»,- ասել է Լեյենը։

Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանածո վառելիքը որպես զենք օգտագործել Եվրոպայի դեմ։ Նրա խոսքով՝ Եվրոպան չի կարող շանտաժի ենթարկվել և իրենք վճռական են ազատվելու ռուսական հանածո վառելիքից ունեցած կախվածությունից:

Ֆոն դեր Լեյենը հիշեցրել է, որ նախորդ տարի ԵՄ երկրներ ներկրվող գազի մեջ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում էր 41 տոկոս, իսկ այսօր այն նվազել է մինչև 9 տոկոս։

«Մենք դիմեցինք այնպիսի վստահելի գործընկերների, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Նորվեգիան։ ԵՄ գազի պահեստարանները լցված են ավելի քան 92 տոկոսով: Երկրները գազի սպառումը կրճատել են 15 տոկոսով»,- եզրափակել է պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ