Մամուլ 3 տարի առաջ - 08:43 29-10-2022

Ինչու են «Վիվառո»-ի հիմնադիր եղբայրներն ազատվել ծառայությունից. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն եւ Վահե Բադալյանները ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, թե ինչու նրանք բանակում չեն ծառայել, Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է պատասխանել՝ հիմնավորելով. «Տեղակատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։ Միայն փաստել են, որ եղբայրները բանակում չեն ծառայել:

Այսինքն՝ առցանց շահումով խաղերի հաշվին (օնլայն կազինոների) միլիոններ աշխատող եղբայրների՝ բանակում ծառայել-չծառայելու հարցը պետությունը պաշտպանում է «օրենքի տառին համապատասխան»։ Բայց հարցն ունի խիստ բարոյական կողմ. կյանքը ցույց տվեց հատկապես 44-օրյա պատերազմից հետո, որ զոհերն ու վիրավորները հիմնականում չքավոր ընտանիքների երեխաներն են, որոնց ծնողների մտքի ծայրով էլ չի կարող անցնել, որ ինչ-որ մի օր իրենց որդիներին բանակից ազատելու հնարավորություն կունենան։

Իհարկե, դատելով մամուլում հրապարակված տեղեկություններից՝ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են, ինչից կարելի է ենթադրել, որ պարտադիր զինծառայությունից կարող էին ազատվել այլ երկրի քաղաքացի լինելու հիմքով, բայց դա թաքցվում է ՊՆ-ում գրեթե «պետական գաղտնիք» -ի նման:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ