Ներքին 3 տարի առաջ - 19:16 28-10-2022

Կիրականացվեն մշակութային ժառանգության պահպանության ոլորտի հայ-ամերիկյան համագործակցության նոր ծրագրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն հոկտեմբերի 28-ին ընդունել է ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ջեննիֆեր ՄքԷնդրյուին և նույն բաժնի մշակութային և կրթական փոխանակման ծրագրերի մասնագետ Անահիտ Խաչատրյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

«Ուրախ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Մենք տեղյակ ենք իրականացվող ծրագրերի և նոր առաջարկների մասին, ուստի ուզում ենք ներկայացնել նոր գաղափարներ, որոնք կարող են նոր փոխգործակցության սկիզբ դառնալ»,- ողջունելով հյուրերին` ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Հանդիպման ընթացքում Ջեննիֆեր ՄքԷնդրյուն ներկայացրել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 2023 թ. համար նախատեսված հայտարարությունը: Կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացվող ընթացիկ և ավարտված ծրագրերը։

«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ ներկայացնելու հայ-ամերիկյան համագործակցության հնարավոր ուղղությունները. առաջիկա ծրագրերն ու դրամաշնորհները միտված են մշակույթի ոլորտին: Ես այցելել եմ մշակութային մի քանի հուշարձաններ և տեղում ծանոթացել առկա խնդիրներին»,- նշել է Ջեննիֆեր ՄքԷնդրյուն և հավելել, որ ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում իրականացված բազմաթիվ հաջողված ծրագրեր ունի մշակույթի և կրթության ոլորտում:

Ըստ աղբյուրի՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հյուրերին ներկայացրել է Երերույքի և Գառնու տաճարների պատմական տարածքներում իրականացված վերականգնման աշխատանքները՝ հավելելով, որ հուշարձանների բարեկարգման և բարելավման ուղղությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում՝ համագործակցելով արտերկրի փորձագետների հետ: Հարություն Վանյանի տեղեկացմամբ` Գառնու տաճարի տարածքում եղել է նաև բնակավայր, ուստի պեղումներ իրականացնելու անհրաժեշտություն նույնպես կա:

«Ներկայումս քննարկվում են Հայաստանի պատմության թանգարանում առկա հսկայածավալ արխիվային նյութերի թվայնացման և Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող շուրջ 40 հազար նմուշների համար համապատասխան ֆոնդապահոցներ ձեռք բերելու ծրագրերը»,- նշել է ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը` շեշտելով, որ հայկական բազմադարյա մշակութային ժառանգության պահպանությունը պետք է դիտարկել ինստիտուցիոնալ միջավայրում:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության կարևոր ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքային մի շարք հարցերի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան