Արտաքին 3 տարի առաջ - 18:57 28-10-2022

Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռխոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ։

Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի օգնականին տեղեկություններ է հաղորդել տարածաշրջանում տիրող իրավիճակի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ուղղությունների մասին։ Վերջինս նաև ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումն ու առաջարկները՝ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու, ինչպես նաև արդեն իսկ ձեռնարկված քայլերի մասին։

Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Բաքուն դեռևս սպասում է Ժնևի հանդիպման ավարտին ներկայացված խաղաղության համաձայնագրի տարրերի վերաբերյալ հայկական կողմի պատասխանին։ Բացի այդ կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցերին։

Քարեն Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև խաղաղ գործընթացն առաջ մղելու կարևորությունը՝ համաձայն առաջնորդների և նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում