Արտաքին 3 տարի առաջ - 17:45 28-10-2022

Պենտագոնի ռազմավարությունը չի բացառում միջուկային զենքի կիրառում ոչ միջուկային սպառնաիքների դեմ․ Bloomberg


Պենտագոնի ռազմավարությունը չի բացառում միջուկային զենքի կիրառում ոչ միջուկային սպառնաիքների դեմ, գրում է Bloomberg-ը։
Վկայակոչելով Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքները՝ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «մինչեւ 2030-ական թվականները ԱՄՆ-ն իր պատմության մեջ առաջին անգամ կհանդիպի երկու խոշոր միջուկային տերությունների՝ որպես ռազմավարական մրցակիցների եւ պոտենցիալ հակառակորդների»:

Բայդենն 2020 թվականի իր նախագահական արշավի ժամանակ ասել է, որ ԱՄՆ միջուկային զինանոցը պետք է օգտագործվի միայն միջուկային հարձակման դեպքում՝ զսպելու կամ վրեժ լուծելու համար, մի դիրքորոշում, որին հավանություն են տալիս առաջադեմ դեմոկրատները եւ դատապարտում պաշտպանական բազեները։ Այդ ժամանակից ի վեր սպառնալիքների լանդշաֆտը կտրուկ փոխվել է, եւ Պենտագոնի ռազմավարությունը մշակվել է Սպիտակ տան հետ համագործակցությամբ:

Փաստաթղթում Պենտագոնն ասում է, որ Ռուսաստանը շարունակում է «իր միջուկային զենքը բրենդավորել՝ ի պաշտպանություն իր ռեվիզիոնիստական ​​անվտանգության քաղաքականության», մինչդեռ ակնկալվում է, որ նրա ժամանակակից զինանոցը կաճի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով