Արտաքին 3 տարի առաջ - 17:34 28-10-2022

Հունգարիան ցանկանում է Ադրբեջանից Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիա գնել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է Վրաստանի և Ռումինիայի տարածքով Ադրբեջանից էլեկտրաէներգիա գնել։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Օրբանն այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Հունգարիան այս ճանապարհով կկարողանա մեծ քանակությամբ բնական գազ խնայել, որն այժմ օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Նա տեղեկացրել է, որ ներկայումս այդ նպատակով խոշոր էներգետիկ նախաձեռնություններ են մշակվում։

«Մենք ցանկանում ենք ունենալ նոր, մեծ հաղորդման գծեր և էլեկտրաէներգիա ստանալ Ադրբեջանից Վրաստանի և Ռումինիայի տարածքով, և այս նախաձեռնությամբ մենք կխնայենք շատ բնական գազ, որն այժմ օգտագործում ենք էլեկտրաէներգիա արտադրելու համար։ Եթե ​​հաջորդ տարի այս էլեկտրաէներգիան մեզ ուղղակիորեն մատակարարվի, ապա մենք այլևս ստիպված չենք լինի բնական գազ գնել։ Ես շատ ուրախ էի, որ պարոն վարչապետն աջակցում է այս նախաձեռնությանը, այս հարցը Հունգարիայի համար սկզբունքային մեծ նշանակություն ունի»,- ասել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետի խոսքով՝ իր երկիրը ձգտում է ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ լուծում գտնել՝ ԵՄ-ից դուրս էլեկտրաէներգիա ստանալու առումով։ «Շատ ենք ներմուծում, շատ մեծ ծավալներով և շատ հեռավոր երկրներից։ Այս հարցը կարևոր է Հունգարիայի համար, քանի որ այս հարցը կապված է գնաճի, գների աճի հետ»,- նշել է նա։

Հունգարիայի վարչապետը հայտարարել է նաև, որ հաջորդ տարի կայցելի Վրաստան։ Նրա խոսքով՝ 2023 թվականին ինքը մտադիր է համատեղ միջկառավարական հանդիպում անցկացնել Վրաստանի կառավարության ղեկավարի հետ։ Օրբանը հայտնել է, որ այդ հանդիպումը կարևոր խթան կհանդիսանա երկկողմ տնտեսական համագործակցության համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում