Ներքին 3 տարի առաջ - 14:36 28-10-2022

Մրցույթում կրկին հաղթող ճանաչվեց Հանրային հեռուստաընկերությունը

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունենում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթի մասնակիցներն են «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ և «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ։ Հանրային հեռուստաընկերությունը 78 ձայնով հաղթեց մրցույթում։

Հ2-ը ստացել է 55 ձայն։ Oragir.News-ի հետ զրույցում Հայկական երկրորդ հեռուստաալիքից հայտնեցին, որ այսօրվա որոշումը չեն կարող մեկնաբանել, քանի որ այն ինչ որ պետք է մեկնաբանել դեռ չենք ստացել գրավոր։

«Դա օրենքի պահանջ է եռօրյա ժամկետում հանձնաժողովը կողմերին՝ մրցույթի մասնակիցների ուղարկում է, հենց որ կլինի սիրով ձեր հարցերին կպատասխանենք»։ Հետաքրքրվեցինք, հնարավոր է որոշումը նորից բողոքարկվի դատարանում, որոնք են հիմնավորումները, որ ձայներիի մեծ մասն ստացավ Հանրային հեռուստաընկերությունը՝ պատասխանեցին.

«Քանի որ հիմնավորումը չկա, չկա նաև մեկնաբանելու բան, պետք է հիմնավորում լինի, որ կարդանք տեսնենք ինչ հիմնավորում է, որ կարողանանք մեկնաբանել, հիմա ընդամենը արդյունքն է հրապարակված, քանի դեռ հիմնավորումը չենք կարդացել, չենք կարող ասել կբողոքարկենք, թե ոչ»։

Հիշեցնենք, որ նախորդ մրցույթները դատական կարգով չեղարկվել են եւ դատարանը պարտավորեցրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին նոր մրցույթ կազմակերպել եւ պատճառաբանել իր որոշումները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի