Ներքին 3 տարի առաջ - 13:56 28-10-2022

Արցախը մեն-մենակ մնաց ագրեսորների՝ ՆԱՏՕ-ի անդամի եւ հազարավոր ահաբեկիչների դեմ. Բակո Սահակյան

Արցախն այսօր ծանր վիրավոր է։ Իսկ մեր թշնամիներն անթաքույց գայթակղություն ունեն՝ վերջնականապես ոչնչացնել Ղարաբաղի հայկական պետականությունը, որպեսզի իրականացնեն իրենց ծավալապաշտական, մարդատյաց ծրագրերը։ Այս մասին Երեւանում «Լազարյան ակումբի» «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալը եւ ներկան» թեմայով նիստում, հոկտեմբերի 28-ին ասել է Ացախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։

«Փոքրիկ Արցախը՝ 150 հազար բնակչությամբ, որը հռչակել է իր պետականությունը միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին լիովին համապատասխան, եւ կառուցում էր դեմոկրատական իրավական հասարակություն, մեն-մենակ մնաց 95 մլն ընդհանուր բնակչություն ունեցող երկրների դեմ՝ ՆԱՏՕ-ի անդամ պետության եւ հազարավոր միջազգային ահաբեկիչների ու գլխակերների դեմ, միջազգային հանրության եւ երկրների անգործության պայմաններում, որոնց ժամանակին արված արձագանքին այդքան անհամբերությամբ սպասում էր արնաքամ եղող Արցախի ժողովուրդը։ Այս մասին ստիպված ենք խոսել մեծ ցավով։

Հիմա Արցախը ծանր վիրավոր է։ Իսկ մեր թշնամիներն անթաքույց գայթակղություն ունեն վերջնականապես ոչնչացնել Ղարաբաղի հայկական պետականությունը, որպեսզի իրականացնեն իրենց ծավալապաշտական, մարդատյաց ծրագրերը»,- ասել է Բակո Սահակյանը։

Նախկին նախագահն ընդգծել է, որ ուժերը, որոնք ցանկանում են աշխարհաքաղաքական լանդշաֆտի վերաձեւում կատարել, Ռուսաստանին դուրս մղել այստեղից եւ քանդել հայոց պետականությունը, որպես հաջողության հասնելու կարեւոր բաղադրիչ դիտարկում են Լեռնային Ղարաբաղի ոչնչացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով