Ներքին 3 տարի առաջ - 10:34 28-10-2022

Հիվանդանոցի տնօրենը գովազդում է Սամվել Ալեքսանյանի դեղատնում ակցիայով վաճառվող միջադիրները

«Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Աստարյանը գովազդում է «Libresse» միջադիրները, որոնք կարելի է ակցիայով ձեռք բերել մինչեւ հոկտեմբերի 31-ը «Նատալի Ֆարմ» դեղատների ցանցում։

Դեղատների ցանցը, ինչպես նաեւ հիվանդանոցը բոլոր ժամանակների իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանինն է։

Հիվանդանոցի տնօրենն էլ որոշել է օգնել գործարարին՝ իր էջում գովազդելով նրա մյուս բիզնեսները՝ սկսած քիմմաքրման ծառայությունից, մինչեւ զեղչով կանացի դիմակների, մանկական տակդիրների ձեռքբերում։

Հիրավի, Հայաստանում մեդիագրագիտությունը եւ սոցցանցում վարքականոնների ուսուցումը պետք է սկսել հասարակության ուսյալ խավից։ Կամ էլ այս դեպքում եւս օգնական Արմանն է ամեն ինչ փչացրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում