Ներքին 3 տարի առաջ - 23:29 27-10-2022

Հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ն սկսեց խաղաղության դիմաց իր ինքնիշխանությունը մաս-մաս զիջել Ռուսաստանին․ Արամ Սարգսյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է։ Վերջինս խոսել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին։

«Ինձ համար վերջին ժամանակների գործընթացները և 2020 թվականի պատերազմը և դրանից հետո նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթուղթը ևս մեկ անգամ հիմնավորեցին, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը Հայաստանի ինքնիշխանության դեմ արված քայլ էր, սպանություն էր ՀՀ ինքնիշխանության։ Ցավոք, այդ սպանությունը իր արդյունքը տվեց։ Ու արդյունքը եղավ այն, որ հոկտեմբերի 27-ից հետո ՀՀ-ն սկսեց խաղաղության դիմաց իր ինքնիշխանությունը, սեփականությունը մաս-մաս զիջել Ռուսաստանին, Արցախի խնդիրը դարձավ աճուրդի առարկա, սկսվեց քննարկվել Մեղրիի տարբերակով դրա փոխանակման խնդիրը։ Հիմա էլ նոյեմբերի 9-ի փաստաթղթի իններորդ կետում գրվեց կողմերի համաձայնության դեպքում կառուցել նոր ճանապարհ, Արցախի խնդրի հետ կապ չունեցող Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հարցը ընդգրկվեց Արցախի խնդրում։ Ինձ համար հիմնավորեց, որ այո այս խնդիրը Եվրասիականության հետ կապ ունեցող խնդիր է, որը գալիս է դեռ Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունից, դրա իմաստը այս տարածաշրջանում բացի Ռուսաստանից և Թուրքիայից ոչ մեկին չթողելն է։ Եվ ես համոզվեցի, որ այս խնդիրը արտաքին քաղաքական կողմ ունի»։

Այն հարցապնդումներին, թե չկա՞ն իրական փաստեր Սարգսյանի խոսքերում, վերջինս ասաց, որ «ուչաստկովի» մակարդակ է պետք ունենալ, նման սպանությունը բացահայտելու համար։

Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Հոկտեմբերի 27-ը փորձ էր, որպեսզի Հայաստանը քսանմեկերորդ դար չմտնի, որ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը չլինի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան