Ներքին 3 տարի առաջ - 21:45 26-10-2022

Սյունիքի մարզում Նիվան բախվել է դիմացից համընթաց երթևեկող Կամազի հետնամասին, կան վիրավորներ․ shmashyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 33-ամյա Վրեժ Սարգսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 226 կմ հատվածում բախվել է դիմացից համընթաց երթևեկող Սունիքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Թաթուլ Արզումանյանի վարած Կամազ 53212 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Նիվայի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 38-ամյա Վ. Մ-ն և 41-ամյա Վ. Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննիչ Թամազյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան