Սպորտ 3 տարի առաջ - 18:16 26-10-2022

«Մտնում էինք McDonald's և ուտելիք խնդրում». Ռոնալդուն պատմել է մանկության ծանր տարիների մասին

Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել Պիրս Մորգանին։

Պորտուգալացի աստղը պատմել է իր մանկության ծանր օրերի մասին.

«Հիշում եմ, երբ 11 տարեկան էի, մենք փող չունեինք։ Այդ ժամանակ ես տեղափոխվել էի գիշերօթիկ ինտերնատ, իսկ ընտանիքս մնացել էր Մադեյրայում։ Ծնողներիս հետ հանդիպում էի ամսվա ընթացքում 3 անգամ։

Առանց ընտանիքի ինձ համար շատ դժվար էր։ Երեկոները քաղցած էինք։ Գնում էինք հարակից McDonald's, հետնամուտքից մտնում ներս և հարցնում՝ «ուտելու ինչ-որ բան մնացե՞լ է»։ Էդնան ու ես երկու աղջիկներ մեզ ուտելիք էին տալիս։ Տարիներ անց ինձ չի հաջողվել գտնել նրանց։

Mcdonald's-ի տվյալ մասնաճյուղը փակվել է. հույս ունեմ այս հարցազրույցից հետո կգտնեմ նրանց։ Կցանկանամ նրանց հրավիրել Թուրին կամ Լիսաբոն՝ ճաշի։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչ են արել ինձ համար, գնահատում եմ այդ ամենը։ Չեք պատկերացնի, թե ինչքան կարևոր է դա ինձ համար»,- ասել է Ռոնալդուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան