Ներքին 3 տարի առաջ - 15:14 26-10-2022

Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող. գլխավոր դատախազ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստին:

Դատախազությունից հայտնում են, որ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Դմիտրի Մալախովը և Տաջիկստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլեյմոն Սուլթոնզոդան:

Գլխավոր դատախազ Վարդապետյանը օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններին, ոլորտում առկա մարտահրավերներին, ապօրինի հարստացման քննության առանձնահատկություններին, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացմանը:

Հաշվի առնելով կոռուպցիայի աշխարհագրական ընդլայնվածությունը և դրա դեմ անզիջում պայքարի կարևորությունը՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է կոռուպցիոն սխեմաները բացահայտելու և կոռուպցիայի նկատմամբ համակարգված պայքարել մղելու հարցում ներպետական և միջազգային հարթակներում գործող մարմինների ջանքերը մեկտեղելու անհրաժեշտությունը:

Հայաստանի գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրում և Հակակոռուպցիոն ռազմավարությունում կոռուպցիայի դեմ թիրախավորված և արմատական պայքար մղելու և կոռուպցիայից զերծ հանրություն ունենալու նպատակադրմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող։ Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը, ինչպես նաև ապօրինի հարստացումը բացահայտող իրավական մեխանիզմների ներդրմանը:

Կրկին ընդգծելով կոռուպցիայի՝ որպես մարդու իրավունքներին և ազատություններին անմիջականորեն վնասող, պետության տնտեսական հիմքը կազմաքանդող, երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող երևույթի նկատմամբ անհանդուրժողական մոտեցումը՝ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պատրաստակամ է համագործակցել ինչպես կուտակած արդյունավետ փորձի փոխանակմամբ, այնպես էլ կոնկրետ վարույթներով սերտ գործակցությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով