Ներքին 3 տարի առաջ - 10:34 26-10-2022

Սա կարող է բերել Հայաստան-Իրան հարաբերությունների վատացմանը. Ստեփան Դանիելյան

Հայաստան-Ռուսաստան լարվածությունն արդեն հրապարակային բնույթ է ստանում, սա կարող է բերել Հայաստան-Իրան հարաբերությունների վատացմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է.

«Սա կարող է միայն «լարվածությամբ» չավարտվել։

Հ.Գ. Ենթադրենք, օրեր անց, ԱՄՆ ընտրություններում Հանրապետականները սկսեն վերահսկել Կոնգրեսի վերին ու ստորին պալատները, ինչի արդյունքում Նախագահի իշխանությունը պարալիզացվի, հետո սկսեն հետաքննել ուկրաինական օգնությունների ծախսերի օրինականությունը, կամ ասենք Բայդենի իմպիչմենտ նախաձեռնվի, կամ նույն Բայդենի դեմենցիան արագ ընթացք ստանան ու ԱՄՆ-ն խորանա ներքին խնդիրների մեջ, ով է տեր կանգնելու Հայաստանի գործող ռեժիմին ու ինչեր են կարող կատարվել մեր ռեգիոնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով