Ներքին 3 տարի առաջ - 23:04 25-10-2022

Ժիրայր Սեֆիլյանը մեկնաբանելու կարիք չի տեսնում

Ժիրայր Սեֆիլյանը հաճախ է հանդես գալիս հակառուսական ելույթներով։ Ըստ նրա՝ Ռուսաստանը կուլ է տվել ՀՀ-ն և Արցախը։

Իր ելույթներից մեկի ժամանակ, խոսելով ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին, Սեֆիլյանը նշել էր․ «Մենք տակավին ինքնիշխան երկիր չենք։ Այդ զորքերը այստեղ են ո՛չ մեզ պաշտպանելու համար։ Այդ զորքերը ներկա են այստեղ իրենց երկրի շահերը պաշտպանելու նպատակով։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ գործ ունի ինքնիշխան երկրի հետ, և պետք է բանակցությունների, միմյանց հասկանալու միջոցով զորքերը դուրս գան»։

44-օրյա պատերազմի հետևանքը, ըստ Սեֆիլյանի, «30 տարի հլու-հնազանդ ռուսական սապոգի տակ գտնվելն է եղել»։

Վերջերս, նաև ֆրանսիական կողմից հնչեցին մեղադրանքներ, որ Ռուսաստանը խաղացել է Ադրբեջանի խաղը՝ թուլացնելով Հայաստանին։ Ռուսական ալիքներում Հայաստանի մասին քննարկումներում Ժիրայր Սեֆիլյանը ներկայացվում է որպես ֆրանսիական հետախուզության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձ։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ մեկնաբանություն խնդրելու ռուսական ալիքներում հնչած այն հայտարարությունների մասին, թե ինքը կապ ունի ֆրանսիական հետախուզության հետ, վերջինիս օգնականը՝ Հերմինե Մկրտչյանը, պատասխանեց․ «Պարոն Սեֆիլյանը դրանք մեկնաբանելու կարիք չի տեսնում»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան