Ներքին 3 տարի առաջ - 17:16 25-10-2022

Ուղիղ եթերով պետության առաջին դեմքերի ելույթները կուղեկցվեն սուրդոթարգմանությամբ

Հայաստանում հեռուստաալիքներով ուղիղ եթերի ժամանակ առաջին դեմքերի ելույթները պետք է ուղեկցվեն սուրդոթարգմանությամբ։ Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի նիստում «աուդիովիզուալ մեդիայի» մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքներում փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Սուրդոթարգմանությամբ պետք է ուղեկցվեն ուղիղ եթերով հեռարձակվող նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի ելույթները, ինչպես նաեւ կաթողիկոսի ուղերձները: Այս ցուցակը ներառում է նաեւ նորությունների հատուկ թողարկումները (արտակարգ կամ ռազմական դրության ընթացքում):

«Նույն ուղեկցությամբ, շաբաթը առնվազն մեկ անգամ, եթերով պետք է հեռարձակվեն բժշկական, կրթական, մշակութային եւ ժամանցային թեմաներով հաղորդումներ: Հեռուստաալիքներով, որոնցով հեռարձակվում են մանկական հաղորդումներ, պետք է սուրդոթարգմանությամբ եւ ենթագրերով ուղեկցվեն մուլտֆիլմերը, առնվազն մեկ մանկական հաղորդումը եւ առնվազն մեկ ֆիլմը», - պարզաբանել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող