Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:25 25-10-2022

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում

Թուրքական իշխանամետ «Սաբահ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին՝ հղում անելով իր աղբյուրերին։ Պարբերականը հիշեցրել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այն բանից հետո, երբ Ադրբեջանն այսպես կոչված ազատագրել է իր տարածքները օկուպացիայից։

Պարբերականն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացը շարժվում է դրական ուղղությամբ՝ միևնույն ժամանակ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իշխանամետ պարբերականի դիվանագիտական աղբյուրները շեշտել են, որ խաղաղության պայմանգրի ստորագրման դեպքում իրավիճակը բազմապատկիչ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի համար։

Հաղորդվում է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում ամենալուրջ քայլը կարող է լինել ցամաքային առևտրի մեկնարկը։ Պարբերականի տվյալներով՝ նախքան հայ-թուրքական սահմանների փակումը այնտեղով անցնում էր 140000 մարդ և տեղափոխվում՝ 40000 տոննա ապրանք։ Սահմանները բացվելու պարագայում ակնկալվում է, որ այս ցուցանիշները կաճեն առնվազն 10 անգամ։

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցը տեղեկացնում է, որ Գյումրին և՛ Ալիջանից (հայկական կողմից Մարգարա), և՛ Աքյաքայից (Ախուրիկ) գտնվում է հեռադիտակի հեռավորության վրա։ Նշվում է, որ սահմանների բացման պարագայում Ախուրիկ-Աքյաքա սահմանային անցակետը կարող է շահագործվել մեկ ամսվա ընթացքում։

«Սաբահ» պարբերականը նաև հայտնում է, որ երկու երկրների փորձագետներն առաջիկայում կհանդիպեն՝ հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի՝ հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու համար։ Միևնույն ժամանակ պարբերականի հաղորդմամբ՝ նախատեսվում է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կանցկացվի Թուրքիայում։

Լրատվամիջոցը միևնույն ժամանակ ուշարդություն է հրավիրել այն բանին, որ տարածաշրջանում ընթացող գործընթացները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն։ Պարբերականը հայտնում է, որ գործընթացը հայաստանցիների շրջանում ոգևորություն է առաջացրել։

«Երբ սկսեցին ասել, որ երրորդ երկրների քաղաքացիները կհատեն սահմանը, նրանք վերանորոգեցին ավերված տները, բուտիկ-հյուրանոց կառուցեցին և ռեստորան բացեցին։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կլինի զարգացում, որը ճանապարհ կհարթի ողջ տարածաշրջանում խաղաղության համար»,- եզրափակել է պարբերականը:



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան