Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:12 25-10-2022

Չի կարող մարդ, այդ թվում՝ պատգամավորը, 100 հազար դոլար նվեր ստանալ. ՔՊ-ական պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չի ցանկանում, որ «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների շուրջ քննարկումը որևիցե եղանակով դիտարկվի որպես շեղում հակակոռուպցիոն օրակարգից:

Նշենք՝ ըստ այդ նախագծի՝ Հայաստանում պաշտոնյաները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Մենք խոսում ենք ռեսուրս-հնարավորություն-նպատակ կոնտեքստում ու այստեղ պետք է չափազանց հստակ լինենք: Չափազանց կարևոր է և՛ շահերի բախման, և՛ նվերների գնահատման հետ կապված հարցերի կարգավորումը: Չի կարող մարդ, այդ թվում՝ պատգամավորը, 100 հազար դոլար նվեր ստանալ ինչ-որ մի բանի համար, աննորմալ է դա», - Ազգային ժողովում ասաց նա:

ՔՊ-ականի խոսքով՝ ամեն մի պաշտոնատար անձ չպետք է մտածի՝ ամեն մի միջազգային գործընկերոջից ստացած գրիչի գինը գերազանցո՞ւմ է, թե՞ չի գերազանցում:

«Այս օրինագիծը պետք է լինի զսպիչ այն բոլոր անձանց համար, ովքեր կոռուպցիան դարձնում են արհեստ ու, միաժամանակ, այն չպետք է դառնա գլխացավանք բարեխիղճ պաշտոնյայի համար, որը կարող է պատասխանատվության ենթարկվել տարեկան երկու գրիչ հայտարարագրելը մոռանալու համար», - ընդգծեց Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով