Արտաքին 3 տարի առաջ - 12:19 25-10-2022

Թուրքիայի եւ ՌԴ-ի հարաբերությունները չեն խախտում միջազգային ֆինանսական համակարգի նորմերը


Թուրքիայի եւ Ռուսաստանի ֆինանսական կապերն օրինական բնույթ են կրում, երկրների միջեւ ֆինանսական ոլորտում ստեղծվել են «բարիդրացիական հարաբերություններ»: Այդ մասին Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին հայտարարել Է Financial Times թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է երեքշաբթի օրը:

Նախարարի խոսքով՝ «ընդդիմադիր տարրերը» Թուրքիայի ներսում եւ նրա սահմաններից դուրս «միտումնավոր հարցեր են բարձրացնում» Ռուսաստանի հետ ֆինանսական կապերի վերաբերյալ:

«Թուրքիան զգուշորեն Է գործում միջազգային ֆինանսական համակարգի շրջանակներում: Նա իրեն այնպես չի պահի, որը խախտումների կհանգեցնի միջազգային ֆինանսական համակարգում: Մենք դա հստակ հասկանալ ենք տալիս: Մեզ մոտ ամեն բան գալիս Է օրինական ճանապարհով»,- հայտարարել Է Նեբաթին:

Արեւմուտքի մի շարք երկրների կառավարություններ կասկածներ են հայտնում, որ Անկարան կարող Է օգնել Մոսկվային՝ շրջանցելու Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում