Ներքին 3 տարի առաջ - 11:40 25-10-2022

«Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր». Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նոր վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության վարչապետ Ջորջա Մելոնիին՝ պաշտոնում նշանակվելու առիթով:

«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Իտալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ` մաղթելով արգասաբեր գործունեություն և մեծ հաջողություններ այս պատասխանատու պաշտոնում:

Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման շնորհիվ բարեկամ Իտալիան մեծ առաջընթաց կարձանագրի տարբեր բնագավառներում:

Իտալիան մեզ համար բարեկամ երկիր է և կարևոր գործընկեր։ Հայաստանը մեծապես կարևորում է Իտալիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը` հիմնված ընդհանուր քաղաքակրթության, ժողովրդավարական արժեքների, փոխադարձ շահերի և մեր ժողովուրդների միջև առկա փոխադարձ համակրանքի վրա:
Հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում Ձեր արդար և սկզբունքային դիրքորոշումների շնորհիվ Դուք մեծ հարգանք եք վայելում ոչ միայն իտալահայ համայնքում, այլև հայաստանյան հասարակության շրջանում: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ընթացքում մեզ կհաջողվի համատեղ նոր ձեռքբերումներ արձանագրել՝ որակական նոր մակարդակի բարձրացնելով Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Լիահույս եմ, որ շուտով հնարավորություն կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկկողմ հարաբերությունների ողջ օրակարգը և նախանշելու հետագա համագործակցության հեռանկարները», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան