Ներքին 3 տարի առաջ - 12:03 24-10-2022

Նոր վերելակները շահովի են, կանչում ես՝ կամ կգա, կամ չէ, առավոտ աշխատում է, իրիկունը՝ չի աշխատում. քաղաքացին ահազանգում է

Մինչ Երեւանի քաղաքապետարանը հպարտանում է «մահվան վերելակները» նորով փոխարինելու մայրաքաղաքափրկիչ ծրագրով, մեր խմբագրությունը տասնյակ ահազանգեր է ստանում նոր վերելակների անորակ լինելու մասով:

Մասնավորապես, մեզ դիմած բնակիչները նշում են, որ նոր վերելակները շատ ավելի անորակ են, քան հինը, օրումեջ չեն աշխատում, մինչդեռ հները գոնե ամիսը մեկ էին փչանում:

«Մի ամսից ավել սպասեցինք, որ փոխեն, փոխեցին, սիրուն է, լուսավոր, մաքուր, խոսում է անգամ, բայց շահովի է, կանչում ես՝ կամ կգա, կամ չէ, առավոտ աշխատում է, իրիկունը՝ չի աշխատում, ավելի շատ չի աշխատում, քան աշխատում է, մեր հները ավելի որակյալ էին, ես չգիտեմ ինչ վերելակ են բերել, որտեղից, բայց շատ անորակ են, նորմալ չեն աշխատում»,- բողոքեց մեր խմբագրություն դիմած Դավթաշեն վարչական շրջանի բնակիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով