Ներքին 3 տարի առաջ - 12:54 23-10-2022

Լույս է տեսել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված ախուրյանցի հայորդիների հիշատակի «Հավերժության ճանապարհին» գիրքը

Լույս է տեսել Մարինե Խաչատրյանի «Հավերժության ճանապարհին» գիրքը՝ նվիրված Ախուրյան համայնքի Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի՝ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված 24 հայորդիներին:

Գրքի շնորհանդեսը տեղի ունենցավ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

«Երբ ավարտեցի առաջին գիրքս՝ «Ախուրյան համայնքի պատմամշակութային հուշարձաններ»-ը, սկսվեց պատերազմը, և ես չէի կամենա առանց հիշողությունների թողնել մեր սերունդներին: Նպատակս մեկն էր՝ հավերժացնել մեր հավերժի ճամփորդներին, սերունդներին կրթել ու դաստիարակել հայրենասիրության ոգով՝ նրանց փոխանցելով հերոսների կատարած սխրագործությունները: Գրքի ստեղծման ճանապարհը դժվար ու ծանր ապրումներով էր»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարինե Խաչատրյանը:

Գրքում մանրամասն նկարագրված է յուրաքանչյուրի կյանքի ու մարտական փառքի ուղին: Գիրքի ձևավորումը` Մարտին Գևորգյանի: Կենսապատումներն ավարտվում են՝ սկիզբ դնելով համանուն տեսաշարերի, որոնք ստեղծվել են հերոսածին մայրերի ու հարազատների, զինակից ընկերների հուշերի հիման վրա։

«Յուրաքանչյուրս պետք է մեր ուժերը ներդնենք, որպեսզի լրացնենք մեր եղբայրների, մեր հայրերի, մեր ընկերների չապրած տարիները: Ինձ համար պատիվ էր մասնակցություն ունենալ այս գրքի ու ֆիլմերի ստեղծմանը՝ այս կերպ հարգանքի տուրք մատուցելով հերոս տղեներին»,- խոսելով կատարված աշխատանքի մասին՝ նշեց Մարտին Գևորգյանը:

Գիրքը հրատարակվել է Ախուրյան համայնքի պատվերով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան