Ներքին 3 տարի առաջ - 19:58 22-10-2022

Երևանում 29-ամյա կինը դանակահարել է 56-ամյա տղամարդուն. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 14։50-ի սահմաններում «Ատղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գոտկատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 56-ամյա Աշոտ Մ․-ն է։ Բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ բացատրություն տալու։ Մալաթիայի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Մալաթիայի վետերանների խորհրդի անդամների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13։00-ին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Աշոտ Մ․-ի ընկերոջ կինը՝ 29-ամյա Ռուզաննա Մ․-ն դանակով հարվածել է Աշոտ Մ․-ին։

Ոստիկանները կասկածյալ կնոջը հայտնաբերել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից նրան ներկայացրել են քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի