Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 18:11 22-10-2022

Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը մեր ուշադրության կենտրոնում է․ Իրանի ԱԳ նախարար

Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Հայաստանում կարևոր հանդիպում եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ։ Խոսել ենք Հարավային Կովկասի, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի անվտանգության և օտարերկրացիների չմիջամտելու վերաբերյալ։ Հյուսիս-հարավ տարանցիկ երթուղու ամրապնդումը և երկու երկրի միջև առևտրի ու զբոսաշրջության զարգացումը մեր ուշադրության կենտրոնում են։ Դրան էր ուղղված Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Հիշեցնենք,որ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 20–ին, իսկ հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Աբդոլլահիանը ներկա են եղել Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով