Ներքին 3 տարի առաջ - 16:48 22-10-2022

Եթե խաղաղությունը զենքով չի լինում, ինչու է Ադրբեջանը մինչև օրս շարունակում միլիարդավոր դոլարների զենք գնել․ փորձագետ

«Կապանում հյուպատոսություն բացելով՝ Իրանը ցույց է տալիս, որ ինքը լրջորեն է տրամադրված Ադրբեջանի և Թուրքաիայի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում և լրջորեն հակազդելու է դրան»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Դա ոչ թե Հայաստանի գեղեցիկ աչքերի համար է, այլ Իրանի ազգային անվտանգության շահերին համահունչ է։ Ուղղակի այս պարագայում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, որպեսզի Հայաստանը չունենա տարածքային կորուստներ, կապը չկտրվի Իրանի հետ»,- ասաց նա։

Չավուշօղլուն, օրերս անդրադառնալով Հնդկաստանից ու Իրանից Հայաստան զենքի մատակարարման թեմային, ասել էր, թե խաղաղությունը զենքի մատակարարմամբ չեն հաստատում։ Իսպիրյանը կոչ է անում Չավուշօղլուի այս հայտարարություններին ուշադրություն չդարձնել։

«Ադրբեջանն ամբողջ ընթացքում՝ անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանավորվածությունից հետո, շարունակում է հարյուրավոր օդանավերով զենքեր ստանալ։ Եթե խաղաղությունը զենքով չի հաստատվում, ինչու է Ադրբեջանը մինչև օրս շարունակում միլիարդավոր դոլարների զենք գնել»,- ասաց փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի