Ներքին 3 տարի առաջ - 20:24 21-10-2022

ՀՀ ԱԱԾ-ն խուսափում է կալանավորել քրեական օրենսգրքի 329 հոդվածով հանցանք կատարած ՔՊ-ականին․ Նաիրի Հոխիկյան

«ՀՀ ԱԱԾ-ն խուսափում է կալանավորել քրեական օրենսգրքի 329 հոդվածով հանցանք կատարած ՔՊ-ականին»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«2022-ի մայիսի վերջին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ ԱԱԾ, ըստ որի՝ Ռուստամ Ավագյան անունով մի արարած մայիսի սկզբին հրապարակային կերպով սեռական բնույթի հայհոյանքներ ու ատելություն է հնչեցրել Արցախի հայերի, Արցախի պետական խորհրդանիշների և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց հասցեին։

Դա այն նույն սրիկան էր, որը հայտարարում էր, թե թող «մեր ու մանուկ թուրքի կողմից կոտորվեն, բայց Նիկոլը մնա վարչապետ»։

Փաստական ապացույցների հիման վրա ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել Ռուստամ Ավագյանի դեմ ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի հատկանիշներով՝ Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։

ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելուց հետո պարզվեց, որ նույն անձը 2020-ի նոյեմբերին կատարել է նույնատիպ հանցանք՝ կրկին ատելություն և հայհոյանք տարածելով Արցախի և այնտեղ բնակվող մեր հայրենակիցների հասցեին։ Նույն հոդվածով այդ անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես ամբաստանյալ, արդեն մոտ 2 տարի դատական գործընթաց է, և Ռուստամ Ավագյանը ազատության մեջ է չբացակայելու մասին ստորագրությամբ։ Datalex` գործ ԵԴ/0383/01/21 ։

Իրավական պրակտիկայով եթե նույն անձը նույն հոդվածով երկու անգամ նույնատիպ հանցանք է կատարում, ապա պարտադիր է կալանավորումը։ ՔՊ-ական Ռուստամ Ավագյանը, որը թեպետ հայտնի չէ քաղաքական գործընթացներում, բայց օգտագործվում է իշխանության կողմից ատելության կոչեր հնչեցնելու համար, փաստացի երկու անգամ ՀՀ ՔՕ 329 հոդվածով պատժվող հանցանք է կատարել։

Հարց՝ ինչո՞ւ է ՀՀ ԱԱԾ-ն շրջանցում օրենքի պահանջը և արդեն գրեթե 5 ամիս խուսափում կրկնակի հանցագործին կալանավորելուց։ Արդյո՞ք ՀՀ ԱԱԾ-ն հովանավորում է քաղաքական կուսակցության անդամ հանցագործին։

Նշեմ, որ ՔՕ 329 հոդվածով նախատեսված հանցանքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ 1-4 տարի ժամկետով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»