Ներքին 3 տարի առաջ - 17:16 21-10-2022

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը կալանավորվել է

Դատարանը կալանավորել է նաեւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դատավորի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով եւ այլն, առավել եւս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որեւէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ եւ ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը»,-գրել է փաստաբանը։

Հիշեցնենք որ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորվել է նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»