Ներքին 3 տարի առաջ - 12:32 21-10-2022

Վարչապետն արդիական է համարում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում խոչընդոտների վերացման հարցը

Ժամանակակից իրողություններում ԵԱՏՄ-ի ներքին շուկայում առկա խոչընդոտների վերացման հարցը հենց ներքին շուկայի կայունության համար է, որը չի կորցնում իր արդիականությունը։ Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ ընդհանուր շուկայի կողմից տրամադրվող բոլոր հնարավորությունների պարագայում անդամ պետությունները պահպանում են ազգային օրենսդրությունների առանձնահատկություններն ու պահանջները և, անհրաժեշտության դեպքում, ի պատասխան նոր մարտահրավերների՝ կիրառում են պաշտպանողական միջոցներ իրենց ներքին շուկաների համար։

Միաժամանակ, ինտեգրման առանցքային գաղափարի և սկզբունքի ապահովման, ԵԱՏՄ ազատ տարածության չորս սկզբունքների լիարժեք իրականացման ճանապարհին մենք հետևողականորեն և նպատակաուղղված առաջ ենք շարժվում արգելքների վերացման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ ժամանակակից իրողություններում խոչընդոտների վերացման հարցը ներքին շուկայի կայունության համար է, որը չի կորցնում իր արդիականությունը։

«Սա շարունակական գործընթաց է, որի արդյունավետությունն ու օպերատիվությունը մեծապես կախված է Միության անդամ պետությունների և մարմինների համակարգված աշխատանքից, ինչպես նաև փոխզիջումային լուծում գտնելու պատրաստակամությունից»,- եզրափակեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան