Ներքին 3 տարի առաջ - 20:53 20-10-2022

ՀՀ ՏԿԵ նախարարը և նրա տեղակալը կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը Վաշինգտոնում կմասնակցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց գործուղելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 20-ին կայացրած որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Որոշման մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-29-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով»,- ասվում է որոշման մեջ։

Ըստ որոշման՝ Գնել Սանոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

«Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»,- ասվում է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան