Ներքին 3 տարի առաջ - 19:51 20-10-2022

Փաստաբանների պալատը դատապարտում է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում:

Էրիկ Ալեքսանյանի կալանավորումից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել է քննարկում վերջինիս փաստաբանական խմբի հետ:

Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է իր մասնագիտական գործունեության շրջանակներում փաստաբանի կատարած օրինական գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է նաև Էրիկ Ալեքսանյանը զանգվածային լրատվության միջոցների հետ շփումների ընթացքում:

Այս կապակցությամբ, ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է, դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ: Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:

Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:
Տեղեկացնում ենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական խմբի հետ քննարկման արդյունքներով, այսօր արդեն դիմում է մուտքագրվել Փաստաբանների պալատ՝ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հարցը քննարկելու համար: Դիմումի կապակցությամբ հրատապ կարգով կհրավիրվի հանձնաժողովի նիստ:

Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման մասին տեղեկանալուն պես Պալատի նախագահը և Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգողն հրատապ այցելել էին վերջինիս և քննարկել նրա պաշտպանության հետ կապված հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով