Արտաքին 3 տարի առաջ - 16:21 19-10-2022

Պուտինը ռազմական դրություն է հայտարարել չորս նոր շրջաններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեսակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն է անցկացնում անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Պուտինը հայտնել է ՌԴ չորս նոր շրջաններում ռազմական դրություն մտցնելու հրամանագրի ստորագրման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հոկտեմբերի 20-ից ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում ռազմական դրություն է մտցվում, Կրեմլի մամուլի ծառայությունը մեջբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի տեքստը։

«Հաշվի առնելով, որ զինված ուժը կիրառվում է Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության դեմ՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 87-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ռազմական դրության մասին» 2002 թվականի հունվարի 30-ի թիվ 1-ի Դաշնային սահմանադրական օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների որոշում եմ. 2022 թվականի հոկտեմբերի 20-ից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում մտցնել ռազմական դրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում