Արտաքին 3 տարի առաջ - 10:54 19-10-2022

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է ԵՄ-ի նոր պատժամիջոցներին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ աշխարհի որևէ երկրում անկարգություններն ու հանրային ունեցվածքի ոչնչացումն ընդունելի չեն և այս հարցում Թեհրանը բացառություն չէ։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահիանն այս մասին ասել է՝ ի պատասխան Իրանի դեմ ԵՄ-ի սահմանած նոր պատժամիջոցների։

«Այսօր Եվրամիությունը սխալ հաշվարկով հերթական անգամ դիմեց իրանցիների դեմ պատժամիջոցների անարդյունավետ գործիքին, որը հիմնված է մեծ քանակությամբ կեղծ տեղեկատվության վրա»,- իր թվիթերյան էջում գրել է Իրանի արտգործնախարարը։

Աբդոլլահիանի խոսքով՝ աշխարհի ցանկացած երկրում անկարգություններն ու հանրային ունեցվածքի ոչնչացումն անընդունելի են, և Իրանը բացառություն չէ։

Ավելի վաղ Եվրամիությունը մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով պատժամիջոցներ է սահմանել Իրանում գործող 11 ֆիզիկական և 4 իրավաբանական անձանց, ինչպես նաև Իրանի փոխոստիկանության նկատմամբ։

«Իրանի հետ կապված բոլոր մտահոգիչ հարցերը լուծելու՝ ներառյալ մարդու իրավունքների իրավիճակը, ԵՄ հանձնառությանը համահունչ, տասնմեկ մարդ և չորս կազմակերպություն պետք է ներառվեն անհատների և կազմակերպությունների, կազմակերպությունների և մարմինների ցանկում, որոնց նկատմամբ կիրառվում են սահմանափակող միջոցներ»,- ասվում է հայտարարության մեջ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում