Ներքին 3 տարի առաջ - 21:11 18-10-2022

Աննա Հակոբյա՞նն է Էդգար Ղազարյանի վրա հարձակման պատվիրատուն

Ինչպես արդեն հայտնել ենք՝ այսօր դաժան ծեծի է ենթարկվել հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Մինչ իրավապահները զբաղված են գործի քննությամբ, հանրության շրջանում արդեն շրջանառվում են վարկածներ, թե ով է կանգնած այդ ահաբեկչության հետևում։

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը, մասնավորապես, հիշեցրել էր Էդգար Ղազարյանի նախօրեին ունեցած հարցազրույցը, որում Ղազարյանը ընդգծել էր,․ որ կանանց կրակելու տանելու ՊՆ-ի ծրագիրը հենց Աննա Հակոբյանի հեղինակած ծրագիրն է։ Աննա Հակոբյանը այսօր նաև ծավալուն գրառում էր կատարել, անդրադառնալով պատերազմի ժամանակ իր՝ հրամանատարական կետերում և պաշտպանական այլ հատվածներում գտնվելուն ու այդ թեմաների շուրջ քննարկումներին ու միաժամանակ, այսօր հակահարձակման էր ենթարկվել Էդգար Ղազարյանը։ Oragir.news-ի հետ զրույցում Էդգար Ղազարյանն անդրադառնալով այս վարկածին, ասաց, որ դա միայն վարկածներից մեկը կարող է լինել, որքանով է այն իրական՝ միայն քննությունը կարող է պարզել։ «Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, և իմ մտքերը ունեն իրենց օբյեկտիվ հիմքերը։ Ես իմ դատողությունները կառուցում եմ կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա, եթե դա փաստական հանգամանք է՝ դա քննությունը պետք է բացահայտի»։

Ղազարյանը նաև ընդգծեց, որ ինքն առաջին անգամ չէ, որ անդրադարձել Աննա Հակոբյանին։ «Ես անդրադարձել եմ նրա ֆոտոսեսիներին ու դրանցից հետո՝ հանձնված քաղաքներին, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքում նրանց ամառային հանգստին ու այնտեղից հրապարակած լուսանկարներին, պատերազմի ժամանակ իր Էրատո ջոկատին, պատերազմից առաջ իր կեղծ զորավարժություններին՝ Արցախի զորամասերում, ընդհանրապես, զինվորական համազգեստով սահմանային այցելություններին, պատերազմի ժամանակ իր ծավալած գործունեությանը, հրամանտարաշտաբային կետում իր ապօրինի գտնվելու հանցագործությունների մասին։ Այս ամենի մասին ես վաղուց եմ խոսել և դրանք հրապարակի վրա են, այդ տեսանյութերը առկա են։ Միգուցե, որոշակի ժամանակ հետո զայրույթի աստիճանը հասել է նման դրսևորման, ես դա որպես վարկած չեմ բացառում, բայց չեմ էլ կարող պնդել, որ դրանով է պայմանավորված»։

Ղազարյանն ընդգծեց, որ իրականում իրավապահները պետք է հարցերի պատասխանները տան, երբ հայտնաբերեն հանցագործներին։ «Այս ինֆորմացիոն տեխնոլոգիաների դանում, երբ ամենուր տեսախցիկներ են և օրը ցերեկով՝ աշխատանքային օրվա ժամին բնակելի շենքի բակում տեղի ունեցած հանցագործությունեը չկարողանան բացահայտել՝ ուրեմ էլ ասելիք չկա։ Վստահ կարող եմ ասել, որ այդ սպանության փորձը կամ ահաբեկչությունը ունի բացառապես քաղաքական շարժառիթ, որովհետև ես անձնական, կենցաղային խնդիրներ վիճաբանություններ որևէ մեկի հետ չունեմ, ֆինանսական պարտավորություններ չունեմ, գույքային վեճեր չունեմ, այսինքն իմ անձի, կենցաղի, ընտանիքի հանգամանքներով պայմանավորված որևէ մարդ չկա, որ կարող է նման հանցաքի գնալ։

Ակնհայտ է, որ դա իմ հասարակական գործունեության հետ է կապված, թե դա կոնկրետ ում հետ է կապված, ով է որոշել իմ նկատմամբ նման հաշվեհարդար տեսնե՝, դա արդեն պետք է բացահայտվի, եթե չբացահայտվեց, ուրեմ ակնհայտ է որ դա իշխանությունն է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում