Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:36 18-10-2022

Սա Նիկոլ Փաշինյանի բռնապետության հաստատման հերթական քայլերից մեկն է. Մենուա Սողոմոնյան

5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Սա քաղաքական ուղեգծի դրսևորումներից մեկն է լռեցնելու ազատ խոսքը և ազատ խոսքը հատկապես այն կապակցությամբ, որը վերաբերում է Հայաստանի, հայ ժողովրդի համար գերխնդիր նշանակություն ունեցող թիվ մեկ հիմնահարցին, Հայաստանի անվտանգության Արցախի հիմնահարցին: Էդգար Ղազարյանի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարը, Ավետիք Չալաբյանի նկատմամբ շինված-կարված գործերը, մյուս մարդկանց նկատմամբ այլ կարգի բռնաճնշումները, բուհերից ազատումները, այս ամեն ինչը մեկ ուղեգծի մեջ են տեղավորվում. սա Նիկոլ Փաշինյանի բռնապետության հաստատման հերթական քայերից մեկն է:

Սրանով ցանկացել են լռեցնել, ահաբեկել, վախեցնել, բայց, իհարկե, նրանց դա չի ստացվելու, որովհետև խաղադրույքին դրված է ազգային պետական շահը, խաղադրույքին մեր երկրի անվտանգությունն է, մեր ժողովրդի ֆիզիկական գոյության և մեր պետականության հիմնահարցն է և այդ մարդիկ հեշտ չեն ընկրկրի այսպիսի ոտնձգություններից:

Պարզապես ակնկալենք, որ ոստիկանությունը բացահայտի ոչ միայն կատարողներին, այլև՝ պատվիրատուներին, որովհետև այդ մարդիկ, որ հարձակվել են Էդգարի վրա, որևէ անձնականմ կենցաղային բնույթի խնդիր չեն ունեցել: Հետևապես, սա հստակ պատվիրված հանցագործություն է: Հույս ունենանք, որ ոստիկանությունը այս առումով չի կաշկանդվի քաղաքական պատվերներով և արդար կքննի գործը, չնայած ես մեծ հույսեր չունեմ այս առումով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով