Ներքին 3 տարի առաջ - 14:07 18-10-2022

ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին 2–րդ անգամ էլ չհաջողվեց երդվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում

Սիսիան համայնքի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի երդման արարողությունն էր, այսօր՝ հոկտեմբերի 18–ին էլ իրավազոր չլինելու պատճառով չկայացավ։ ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։

Հոկտեմբերի 15–ին նշանակված նիստը կրկին քվորում չլինելու պատճառով չէր կայացել։
Նիստը վարողը հայտարարեց, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը հնարավորություն է տալիս սպասել եւս 30 րոպե, որպեսզի նիստից բացակայող ավագանու անդամները կարողանան ներկայանալ նիստին եւ քվորում ապահովեն, սակայն կես ժամ անց էլ իրավազոր չլինելու պատճառով արտահերթ նիստը չկայացավ։

Նշենք, որ ավագանու 4 մանդատից նախ հրաժարվել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը, հայտարարելով, որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 14–ին, մանդատներից հրաժարվելու մասին հայտարարեցին նաեւ «Աշխատանք եւ արդարություն» եւ «Մեկ Հայաստան» խմբակցությունները, որոնք ընդհանուր ունեին 7 մանդատ։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով