Արտաքին 3 տարի առաջ - 09:06 18-10-2022

ԱՄՆ-ում մեկ արտահայտությամբ են նկարագրել Բայդենի քաղաքականությունը

Ջո Բայդենի վարչակազմի կողմից թույլ տրված քաղաքական ձախողումները պետք է հանգեցնեն միջանկյալ ընտրություններում հանրապետականների հաղթանակին և օրակարգում մնացած շատ քաղաքական հարցերի վերանայմանը, գրում է Էնդի Պազդերը Fox News-ի համար։

«Հանրապետականների համար այսօր ավելի նպատակահարմար քարոզարշավի կարգախոսը կլինի «Կանգնեցրե՛ք հիմարներին», հաշվի առնելով այն ճգնաժամերը, որոնք նախագահ Ջո Բայդենը և Կոնգրեսում նրա դեմոկրատ դաշնակիցները առաջացրել, սրել են կամ չեն կարողացել լուծել՝ ռեցեսիայից մինչև գնաճ և էներգիայի պակասուրդ, բաց սահմանները, մոլեգնող հանցագործություն և Արմագեդոնի վտանգ»,- ասել է դիտորդը։

Ըստ հեղինակի՝ բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ հաջորդ ամսվա ընտրություններում հանրապետականները հեշտությամբ կվերականգնեն իրենց վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ։

Անցյալ շաբաթ հրապարակված Մոնմութ համալսարանի հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 47 տոկոսը ցանկանում է, որ հանրապետականները ղեկավարեն Կոնգրեսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան