Ներքին 4 տարի առաջ - 19:29 17-10-2022

Տիգրան Եգորյանը կառաջադրվի՞ ԲԴԽ անդամի պաշտոնում

Գրիգոր Բեքմեզյանի հրաժարականից հետո Ազգային ժողովը, ավելի ստույգ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին ԲԴԽ-ն համալրելու համար թեկնածու պետք է առաջադրի։ Թեև օրենքով ժամկետներ սահմանված չեն, թե ինչ ժամկետներում պետք է ԱԺ-ն թեկնածու առաջադրի, սակայն ըստ ՀՀ սահմանադրության 138-րդ հոդվածի՝ եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում սահմանված կարգով չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց, ապա մինչև Ազգային ժողովի կողմից նրանց ընտրությունը հանրապետության նախագահն օրենքով սահմանված հիմքերով և կարգով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ:

Oragir.News-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնի համար ՔՊ-ն քննարկում է փաստաբան Տիգրան Եգորյանի թեկնածությունը։

Եգորյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նման առաջարկ ստացել է կամ քննարկում այս առնչությամբ եղե՞լ է, թե՞ ոչ։

Նա հրաժարվեց հերքել կամ հաստատել այս տեղեկությունը․ «Ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ այս առնչությամբ, չեմ կարող նաև քննարկել այդ հարցը»,-ասաց Եգորյանը։

Նշենք, որ Տիգրան Եգորյանը նաև ամենահավանական թեկնածուն է համարվում, քանի որ նա այն եզակի փաստաբաններից է, ով հայտնի է իր իշխանամետ կեցվածքով, սակայն մինչ այս պահը դեռ որևէ պաշտոն չունի։

Ի դեպ, ոչ պակաս հավանական թեկնածու կարող էր լինել նաև նրա կինը՝ փաստաբան Լուսինե Հակոբյանը, ով 2011թ-ից «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի հիմնադիր-նախագահն է, ու հայտնի է արմատական ընդդիմության նկատմամբ բավական կոշտ քննադատություններով ու իշխանությունների նկատմամբ ունեցած առանձնահատուկ ջերմ վերաբերմունքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան