Ներքին 4 տարի առաջ - 16:05 17-10-2022

Վերաբացվել է Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը

Մարշալ Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող էստակադա կամուրջը այժմ բաց է և գործում է. ավարտվել են կամուրջի վերանորոգման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքների հրատապությունը առաջնային էր, քանի որ վթարված էին կամուրջի 2 դեֆորմացիոն կարերը, որի հետևանքով հեծանները և ամբողջ հարթակը վնասվել էին։ Նման վթարային իրավիճակը կարող էր հանգեցնել փլուզման:

Թեմայի վերաբերյալ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գրել է.

«Այսպիսով, վերանորգման աշխատանքների արդյունքում իրականցվեցին ջրամեկուսացման, բետոնացման և ամրացման աշխատանքեր, նոր տեսք հաղորդվեց կամուրջի եզրաքարերին:

Կամուրջների շահագործումը երկարացնելու և պիտանելիության հետ կապված խնդիրներից խուսափելու համար քաղաքի կամուրջները այսուհետ ավելի հրատապ և նպատակային սպասարկման կենթարկվեն։

Ենթակառուցվածների վիճակը և սպասարկումը բարելավելու համար առկա և հետագա ծրագրերում աշխատանքները կիրականացվեն նոր մոտեցումներով՝ ավելի մեծ ուշադրություն կդարձնենք աշխատանքների պլանավորման ժամկետներին՝ խցանումներից հնարավորինս խուսափելու համար»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում