Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 14:43 17-10-2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր բացելու Փաշինյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն անիրատեսական է համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։

«Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորություններից խուսափելով։ Անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «Թվիթերում»։

Հիցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերում գրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս է, ինչ պաշտոնապես շրջանառվում է, և Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով