Ներքին 4 տարի առաջ - 11:05 17-10-2022

Գեղարքունիքի մարզի 4 դպրոցներում, Սյունիքի մարզի 1 դպրոցում կրթությունը դեռևս կազմակերպվում է հեռավար

Օրեր առաջ oragir.news-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և փորձել ճշտել, թե ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ-ի քանի՞ դպրոցում էր դասապրոցեսը դադարեցվել, թվով քանի՞ աշակերտ դպրոց չի հաճախել։ Ինչպե՞ս է այս ամբողջ ընթացքում կազմակերպվել դասապրոցեսը։

Եթե հավելյալ արձակուրդ է տրվել, ինչպե՞ս է լրացվելու բացը, այդ դպրոցներին աշնանային արձակուրդ տրամադրվելո՞ւ է, թե՞՝ ոչ։ Եթե հեռավար են անցկացվել դասերը, բոլոր աշակերտները ապահովվա՞ծ են եղել համապատասխան տեխնիկական սարքավորումներով՝ դասապրոցեսին բնականոն հունով մասնակցելու համար։ Դպրոցները վերադարձե՞լ են իրենց բնականոն աշխատանքին։

ԿԳՄՍ-ն մեր այս հարցերին պատասխանել է.«Հայտնում ենք, որ հեռավար կրթությունը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի մարտի 20-ի N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» պահանջներով և անխոչընդոտ: Հեռավար ուսուցում իրականցնող դպրոցների թիվը նվազել է. ներկա պահին Գեղարքունիքի մարզի 4 դպրոցներում և Սյունիքի մարզի 1 դպրոցում կրթությունը դեռևս կազմակերպվում է հեռավար ձևաչափով:

Առաջիկայում բոլոր դպրոցները կանցնեն առկա ուսուցման: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը, համագործակցելով լիազոր մարմինների հետ, ըստ անհրաժեշտության ձեռնարկում է համապատասխան միջոցներ՝ դասընթացների պատշաճ կայացման նպատակով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով