Սպորտ 4 տարի առաջ - 20:13 16-10-2022

Էլ Կլասիկոյի սպիտակ կողմը. «Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»

Կայացավ ֆուտբոլային weekend-ի կարևորագույն հանդիպումներից մեկը։ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև լեգենդար «Էլ Կլասիկոն» ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3:1։

«Արքայական» ակումբն առաջին խաղակեսում մեծ առավելություն է ստացել. հանդիպման 12-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացել է հաշիվը, իսկ 35-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն փայլուն գոլով կրկնապատկել է հաշիվը։ Կատալոնական թիմին հաջողվել է միայն կրճատել հաշվի տարբերությունը. հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Ֆերան Տորեսը խփել է այս խաղում «կապտանռնագույնների» միակ գոլը։ Ավելացված առաջին րոպեին էլ 11-մետրանոց է նշանակվել հյուրերի դարպասին, որը հստակ է իրացրել Ռոդրիգոն և ձևակերպել վերջնարդյունքը՝ 3։1։

«Ռեալը» այս հաղթանակի շնորհիվ 3 միավորով առաջ անցավ հենց «Բարսայից». Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 25 միավորով գլխավորեց աղյուսակը, իսկ Չավիի թիմը 22 միավորով հաջորդում է։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»