Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 17:38 15-10-2022

Տեղադրվելու է հուշարձանը՝ հայ-լեհական դարավոր բարեկամությունը հավերժացնող

Երևանի ավագանին հոկտեմբերի 18-ին որոշում կընդունի Կ.Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության Հրապարակ կայարանի հարակից տարածքում՝ «Խաչքարերի պուրակում» Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի Հայաստան այցելության 20-ամյա հոբելյաններին նվիրված հուշարձանի (խաչքարի) տեղադրմանը համաձայնություն տալու մասին։
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման համար հիմք է հանդիսանում Երևանի քաղաքապետին ուղղված ՀՀ արտաքին գործերի նախարարության 18.02.2022թ. հ. 1101/6980-22 գրությունը, որով ներկայացվում է հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հ. Բոյաջյանի առաջարկությունը՝ Երևան քաղաքում ի նշանավորումն Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա և Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Բ-ի Հայաստան այցելության 20-ամյա հոբելյանների՝ հուշարձան (խաչքար) տեղադրելու վերաբերյալ:

2001 թ.-ի սեպտեմբերի 25-27-ը՝ Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարություններին Հովհաննես Պողոս Երկրորդի մասնակցությունը բացառիկ էր, քանի որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստան էր այցելում Կաթոլիկ Քահանայապետը։ Այցի ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հովհաննես-Պողոս Երկրորդի կողմից անցկացվեց էկումենիկ արարողություն։

Հռոմի Սրբազան Քահանայապետ Հովհաննես-Պողոս Երկրորդը լեհ ժողովրդի համար առանձնահատուկ հեղինակություն և համբավ վայելող գործիչների թվում է։ Նկատի
առնելով վերոգրյալ հանգամանքները, ինչպես նաև այն, որ 2022 թ.-ին Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է, տեղադրվող հուշարձան-խաչքարը կհանդիսանա հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամությունը հավերժացնող խորհրդանշական կոթող։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով